Նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր - RadioVan.fm

Онлайн

Նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

2022-03-22 16:08 , Политика, 962

Նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում Եվրոպական միության (ԵՄ) պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ։

«Դեսպան Անդրեա Վիկտորինը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարբեր ոլորտներում Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների ընդլայնման և փոխգործակցության խորացման շուրջ: Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր»,-փոխանցում են նախագահականից։

Лента

Рекомендуем посмотреть