Այսօր՝ մարտի 21-ին, ժամը 06:40-ին, քաղաքացին ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ներկայացրել այն մասին, որ «Կիևյան» կամրջից տղա է ցած նետվել:
ՀՀ քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում միջոցներ են ձեռնարկվում 24-ամյա երիտասարդի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Կատարվել է դեպքի վայրի զննություն: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: