Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնում է, որ օրերս Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի 48 շենքի բնակիչներից ահազանգ է ստացվել բակում հայտնված աղվեսի մասին։
Հաղորդվում է, որ տեսչական մարմնի և Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները համատեղ աղվեսի ձագին հատուկ միջոցներով բնակելի շենքերի բակից տեղափոխել են վայրի բնություն և բաց թողել բնական միջավայր: