«Երևանում որևէ ինքնակամ կառույց այլևս չի օրինականացվելու»․ այսօր կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հայտարարել է քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ անդրադառնալով արձանագրվող դեպքերին ու թեժ գծով ստացվող ահազանգերին։
ԱԻՆ ներկայացուցիչը զեկուցել է, որ անցած մեկ շաբաթվա ընթացքում Երևանի ճգնաժամային բաժնում գրանցվել է ինքնակամ շինության 4 դեպք։
«Ես զարմանում եմ, որ հլը մինչև հիմա ինքնակամ են անում մարդիկ, էլի։ էդքան զգուշացրեցինք, տեղեկացրեցինք, որ էդ ինքնակամներն այլևս չեն օրինականացվելու։ Գնում են, բանկից վարկ են վերցնում, ինչ-որ մարդիկ իրենց բաներ են խոսք տալիս։
Հարգելիներս, վստահեցնում եմ, այդ խոստումները ոչ մի բան են։ Անիմաստ ինքնակամ շինություններ մի սարքեք։ Հետո պետք է գաք, ասեք՝ վարկ ենք վերցրել, սարքել ենք, չգիտեինք։ Ես ենթադրում եմ, որ քաղաքապետարանում ինչ-որ մարդիկ ինչ-որ բան են խոստանում։
Ես ձեզ պաշտոնապես հիմա հայտարարում եմ՝ ինքնակամ կառույցները չենք օրինականացնում, պրծավ»,-ասաց քաղաքապետը։
Խորհրդակցության մանրամասները՝ տեսանյութում։