ՀՀ առանձին բնակավայրերում ձյան ծածկը հասել է 100 սմ-ի․ վերջին 40 տարում մարտին ձյան այս քանակի տեղումներ չեն գրանցվել - RadioVan.fm

Онлайн

ՀՀ առանձին բնակավայրերում ձյան ծածկը հասել է 100 սմ-ի․ վերջին 40 տարում մարտին ձյան այս քանակի տեղումներ չեն գրանցվել

2022-03-21 13:48 , Общество, 1128

ՀՀ առանձին բնակավայրերում ձյան ծածկը հասել է 100 սմ-ի․ վերջին 40 տարում մարտին ձյան այս քանակի տեղումներ չեն գրանցվել

Հատկապես վերջին 8 օրերին հանրապետության ամբողջ տարածքում օդի օրական միջին ջերմաստիճանը նորմայից ցածր է 6-8 աստիճանով։ Այդ մասին հայտնում ոն Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից՝ նշելով, որ մարտն աչքի է ընկնում խիստ ցածր ջերմային ֆոնով և բացառիկ առատ ձյան տեղումներով։

Տեղումների քանակն այսօրվա դրությամբ՝ բացառությամբ Արարատյան դաշտի, հանրապետության մեծ մասում կազմում է նորմայի 150-200, առանձին հատվածներում՝ 210-230%-ը։ Վերջին երեք օրերին հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված` հանրապետության առանձին շրջաններում դիտվել է ռեկորդային քանակի ձյուն։ Մասնավորապես Տավուշի, Լոռիի, Սյունիքի առանձին հատվածներում 3 օրվա ընթացքում ձյան ծածկն ավելացել է 60-70սմ-ով, իսկ առանձին բնակավայրերում հասել է 100սմ-ի և ավելին։

«Մարտի 20-ին հանրապետության մեծ մասում դիտված սաստիկ բքի պատճառով` մի շարք ճանապարհներ եղել են անանցանելի:

Վերջին 40 տարիների ընթացքում մեր երկրում մարտ ամսին նման ինտենսիվությամբ և երկարատև ձյան առատ տեղումներ չեն գրանցվել։

Մարտի 21-25-ը հանրապետության տարածքում ցիկլոնի ազդեցությունը պահպանվելու է, սակայն համեմատած մարտի 20-ի հետ՝ այն զգալիորեն կկորցնի իր ուժը։

Առաջիկա 5 օրերին պարբերաբար հանրապետության առանձին շրջաններում ձյան տեսքով տեղումները կշարունակվեն, լեռնային գոտիներում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Օդի ջերմաստիճանն առաջիկա 5 օրերին առանձնապես չի բարձրանալու, այն կշարունակի կլիմայական նորմայից ցածր մնալ մոտ 5-8 աստիճանով»,-ասված է տարածած հաղորդագրությունում։

Лента

Рекомендуем посмотреть