Արցախը Հայաստանի հետ կապող միջպետական մայրուղու Լիսագոր-Գորիս-Սիսիան-«Զանգեր»-Սարավան հատվածը փակ է - RadioVan.fm

Онлайн

Արցախը Հայաստանի հետ կապող միջպետական մայրուղու Լիսագոր-Գորիս-Սիսիան-«Զանգեր»-Սարավան հատվածը փակ է

2022-03-21 11:42 , Общество, 1274

Արցախը Հայաստանի հետ կապող միջպետական մայրուղու Լիսագոր-Գորիս-Սիսիան-«Զանգեր»-Սարավան հատվածը փակ է

Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից (ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ) հայտնում են, որ առատ ձյան տեղումների պատճառով հանրապետության տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ, նաև փակ է Հայաստանի հետ կապող միջպետական մայրուղու Լիսագոր-Գորիս-Սիսիան-«Զանգեր»-Սարավան հատվածը:

«Հարգելի՛ հայրենակիցներ

ՆԳ նախարարությունն իրազեկում է, որ առատ ձյան տեղումների պատճառով՝ հանրապետության տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ:

Փակ են Ասկերանի շրջանի Շոշ, Մխիթարաշեն և Սարուշեն համայնքների ճանապարհները: Միջշրջանային մյուս ճանապարհները դժվարանցանելի են: Կատարվում են ձնամաքրման աշխատանքներ:

Մարտակերտի շրջանում միջհամայնքային ճանապարհները հիմնականում բաց են, բարձր լեռնային գոտիներում՝ տեղ-տեղ դժվարանցանելի:

«Զառին բաղ» կոչվող տեղանքից դեպի Կարմիր շուկա տանող միջշրջանային ճանապարհը փակ է: Մարտունի քաղաքը և շրջանի մյուս համայնքների ճանապարհները ևս դժվարանցանելի են:

Ստեփանակերտը շրջաններին կապող միջշրջանային ճանապարհները տեղ-տեղ անանցանելի են, առկա է նաև մերկասառույց և ցածր հորիզոնական տեսանելիություն:

Փակ է ՀՀ հետ կապող միջպետական մայրուղու Լիսագոր-Գորիս-Սիսիան-«Զանգեր»-Սարավան հատվածը:

Ներքին գործերի նախարարությունը կոչ է անում հնարավորինս սահմանափակել երթևեկությունը, բացառել դժբախտ ելքով դեպքերն ու պատահարները»,-ասված է գերատեսչության տարածած հաղորդագրությունում։

Лента

Рекомендуем посмотреть