Առցանց անմաքս առևտրի շեմը 200 եվրոյի փոխարեն սահմանվել է 1000 եվրո․ ՊԵԿ - RadioVan.fm

Онлайн

Առցանց անմաքս առևտրի շեմը 200 եվրոյի փոխարեն սահմանվել է 1000 եվրո․ ՊԵԿ

2022-03-18 16:35 , Экономика, финансы, 1475

Առցանց անմաքս առևտրի շեմը 200 եվրոյի փոխարեն սահմանվել է 1000 եվրո․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տեղեկացնում է, որ 2022 թվականի մարտի 17-ին Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհրդի նիստի ընթացքում ընդունված որոշմամբ՝ ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար առցանց անմաքս առևտրի շեմը՝ գործող 200 եվրոյի փոխարեն սահմանվել է 1000 եվրո:

Այն կգործի մինչև 2022թ․ հոկտեմբերի 1-ը։

«Այն դեպքում, երբ ծանրոցի արժեքը գերազանցում է 1000 եվրոն, կամ դրա քաշը կազմում է ավելի, քան 31 կգ, անհրաժեշտ կլինի վճարել մաքսատուրք՝ պատվերների արժեքի 15%չափով, բայց ոչ պակաս, քան 2 եվրո՝ 1 կգ համար:

ԵՏՀ խորհրդի կողմից ընդունված որոշումը թույլ կտա աջակցել ԵԱՏՄ անդամ պետություններիայն քաղաքացիներին, որոնք անձնական օգտագործման ապրանքներ են պատվիրում արտասահմանյան ինտերնետ-խանութներում, միաժամանակ՝ խուսափել ապրանքների դեֆիցիտից»,-ասված է ՊԵԿ տարածած հաղորդագրությունում։

Лента

Рекомендуем посмотреть