Բռնազավթված հայոց բերդաքաղաք Շուշիում Ադրբեջանն այսօր տոնում է ՄԱԿ-ին անդամակցության 30-ամյակը։
Միջոցառմանը մասնակցում են Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնատար անձինք, երկրում ՄԱԿ-ի մշտական համակարգողը և այլք։
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի թվիթերյան գրառումից տեղեկանում ենք, որ միջոցառման մասնակիցները ժամանել են Վարանդայի (Ֆիզուլի) օդանավակայան, այնտեղից էլ՝ Շուշի։
«Մենք «Խանքենդի» կոչվող ինքնաթիռով թռչում ենք Ֆիզուլիի օդանավակայան, որպեսզի Ադրբեջանում հավատարմագրված ՄԱԿ-ի ընտանիքի հետ այցելենք Շուշի։ ՄԱԿ-ին Ադրբեջանի անդամակցության 30-ամյակը կնշվի Շուշիում՝ ՄԱԿ-ի ինստիտուտների հետ համատեղ։ ՄԱԿ-ի դրոշը ծածանվելու է Շուշիում»,-ժամեր առաջ գրել է Հաջիևը։
We are flying to Fuzuli airport with the plane entitled Khankandi to visit Shusha with the UN family accredited in Azerbaijan. 30th anniversary of Azerbaijan's admission to @UN will be celebrated in #Shusha with #UN institutions. Flag of UN will be waved in liberated Shusha! pic.twitter.com/sDSnMwSlQX
— Hikmet Hajiyev (@HikmetHajiyev) March 18, 2022