«Մեծագույն պրոբլեմը, որը մեզ ամեն քայլափոխի խոչընդոտում է, կիսակատարության մշակույթն է»․ Փաշինյանը՝ «Ճանապարհաշինարարներ» արձանի լուսավորման խնդրի մասին - RadioVan.fm

Онлайн

«Մեծագույն պրոբլեմը, որը մեզ ամեն քայլափոխի խոչընդոտում է, կիսակատարության մշակույթն է»․ Փաշինյանը՝ «Ճանապարհաշինարարներ» արձանի լուսավորման խնդրի մասին

2022-03-17 19:38 , Политика, 1430

«Մեծագույն պրոբլեմը, որը մեզ ամեն քայլափոխի խոչընդոտում է, կիսակատարության մշակույթն է»․ Փաշինյանը՝ «Ճանապարհաշինարարներ» արձանի լուսավորման խնդրի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է «Ճանապարհաշինարարներ» արձանի լուսավորման խնդրին՝ ընդգծելով, որ հարցը պետք է լուծված լիներ դեռևս նախորդ տարի, երբ պետությունը գումար էր հատկացրել այդ արձանի վերականգնման համար:

«Սկսենք նրանից, որ Երրորդ հանրապետության պատմության ընթացքում այդ արձանը մի քանի անգամ թալանվել է որպես պղնձի ջարդոն: Մենք պայմանավորվում ենք, որ այդպիսի իրավիճակ այլևս պետք է չունենանք, և Ոստիկանությունը դրա համար կրում է առաջնային պատասխանատվություն: Մենք 175 մլն դրամ հատկացրել ենք այդ արձանի վերականգնման համար և երբ ասում ենք՝ կառուցում ենք, հիմնանորոգում ենք, դա նշանակում է, որ ամեն ինչ պետք է լինի նոր: Որովհետև հիմա տեսնում ենք՝ արձանը վերականգնված է, բայց արձանը առանձին վերցված ինչ-որ մետաղի կոմպոզիցիա չէ, այն միջավայր է, այնուամենայնիվ: Արձանն այդտեղ է և՛ գիշերը, և՛ ցերեկը, դա պետք է նախագծվի, ընդ որում դա կառավարությունում պիտի չարվի, իրականացնողները պիտի անեն, որովհետև գեղագիտության մասնագետները իրենք են, իրենք պետք է այդ միջավայրը ձևավորեն: Մեր մեծագույն պրոբլեմը, որը մեզ ամեն քայլափոխի խոչընդոտում է, այդ կիսակատարության մշակույթն է, երբ կառուցում ենք, հետո ևս 20 տարի վերակառուցում ենք և վերջում ստանում ենք տձև մի բան, որը նպատակին չի ծառայում: Եկեք որևէ բան անելիս անենք լավագույնը, եկեք երկու նախագիծ քիչ անենք, բայց այն, ինչ անում ենք, անենք կատարյալ, այդ կիսակատարության ռեժիմից դուրս գանք: Ինձ համար մեծ զարմանք էր, որ երեկոյան ժամին անցնում ենք, տեսնում ենք՝ արձանը չկա: Այսինքն՝ պետությունը փող է ծախսել, բայց արձանն աշխատում է կոնկրետ ժամերի, երբ, եղանակից կախված, լույս կլինի: Ցանկացած կապիտալ ներդրում, որ անում ենք, պետք է հասկանանք, որ միջավայր ենք ուզում ձևավորել: Եկեք հաղթահարենք, ի վերջո, կիսակատարությունը»,-ասել է Փաշինյանը։

Лента

Рекомендуем посмотреть