«Առողջ ապրելակերպը պետք է լինի ռազմավարական մոտեցում, և մենք գնալու ենք այս ճանապարհով, որը հեշտ չէ»․ Փաշինյանը՝ ծխելու ու աղի օգտագործման ռեֆորմների մասին - RadioVan.fm

Онлайн

«Առողջ ապրելակերպը պետք է լինի ռազմավարական մոտեցում, և մենք գնալու ենք այս ճանապարհով, որը հեշտ չէ»․ Փաշինյանը՝ ծխելու ու աղի օգտագործման ռեֆորմների մասին

2022-03-17 19:37 , Политика, 982

«Առողջ ապրելակերպը պետք է լինի ռազմավարական մոտեցում, և մենք գնալու ենք այս ճանապարհով, որը հեշտ չէ»․ Փաշինյանը՝ ծխելու ու աղի օգտագործման ռեֆորմների մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում հիշեցրել է ուժի մեջ մտած հանրային սննդի օբյեկտներում ծխելու արգելքի մասին՝ այն որակելով «կարևորագույն ռեֆորմ»:

«Այս բոլոր ռեֆորմները չունեն մեկ ուղղություն՝ դրանք և՛ քաղաքակրթական են, և՛ առողջապահական, և՛ կառավարչական: Հետևում եմ, թե ինչ արձագանքներ կան առաջիկայում սպասվելիք մեկ այլ ռեֆորմի մասին, որը վերաբերվում է հանրային սննդի օբյեկտներում աղի օգտագործման չափանիշին: Դա հիմնականում հումորի թեմա է դառնում: Ինչո՞ւ, որովհետև, ցավոք, ոչ բոլորը գիտեն, թե աղի գերօգտագործումը հետագայում ինչ ազդեցություն է ունենում մեր հանրային առողջության վրա, այդ թվում՝ ծխելու չափանիշով: Աղի օգտագործման չափանիշով մենք բոլոր ստանդարտները կրկնակի, եռակի գերազանցում ենք, կանգնում ենք առողջապահական խնդրի առաջ, հետո պարզվում է, թե պետական բյուջեն որքան գումար է ծախսում, և, ցավոք, այդ ծախսերով մենք չենք կարողանում մեր երկրի քաղաքացիների բոլոր առողջապահական խնդիրները հոգալ: Կարծես մենք քաղաքականություն ենք վարում, մարդկանց անընդհատ մղում ենք, որ նրանք հնարավորինս շատ հիվանդություն ձեռք բերեն, որ հետո մտածենք ինչպես բուժել: Ոչ: Մեր ռազմավարություններից բխում է, որ առողջ ապրելակերպը պետք է լինի ռազմավարական մոտեցում, և մենք գնալու ենք այս ճանապարհով, որը հեշտ չէ: Բոլոր բարեփոխումները պետք է բխեն կոնկրետ ռազմավարություններից և պետք է հետևողականորեն շարունակենք մեր ընդունած ռազմավարությունները»,-շեշտել է երկրի վարչապետը:

Лента

Рекомендуем посмотреть