Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների հետ պարբերաբար իրականացնում են անօրինական միգրացիայի հակազդմանն ուղղված միջոցառումներ։
ՀՀ ոստիկանության հաղորդմամբ՝ մարտի 15-ին և 17-ին քրեական ոստիկանության անօրինական միգրացիայի դեմ պայքարի, ոստիկանության Արաբկիրի և Մալաթիայի բաժինների ծառայողները ստուգայցեր են կատարել Արաբկիր և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների հյուրանոցներում։ Ստուգայցերով հայտնաբերվել և ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն են ներկայացվել Հայաստանում առանց վավերական արտոնագրի, կացության կարգավիճակի և անվավեր փաստաթղթերով բնակվող արտասահմանցի մի խումբ քաղաքացիներ։
Նրանց նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։