ՀՀ պաշտպանության նախարարությունից (ՊՆ) այսօր տարածած հաղորդագրությամբ հերքում են սոցիալական ցանցերով և տարբեր լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունը, թե մարտի 16-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները սադրանք են իրականացրել հայ-ադրբեջանական սահմանին, ինչի հետևանքով հայկական կողմից մեկ զինծառայող զոհվել է, ևս մեկը վիրավորվել։
«Եւս մեկ անգամ հորդորում ենք սահմանային իրադրության վերաբերյալ տեղեկություններ հրապարակելիս հիմնվել բացառապես պաշտոնական հաղորդագրությունների վրա»,-ընդգծում են պաշտպանական գերատեսչությունից: