«Ռուսաստանն այլևս չի կարող լինել Եվրախորհրդի անդամ Ուկրաինայում իր ագրեսիայի պատճառով»․ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ներկայացուցիչները մարտի 15-ին 216 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ կողմ են քվեարկել Եվրոպայի խորհրդից Ռուսաստանի «անհապաղ» դուրս գալուն:
«Վեհաժողովը, միաձայն քվեարկելով, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեին կոչ է արել՝ միջնորդել, որպեսզի Ռուսաստանն «անհապաղ դուրս գա Եվրոպայի խորհրդից»,-ասվում է ԵԽԽՎ պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Ռուսաստանը Եվրախորհրդի անդամ է 1996 թվականից: Վեհաժողովի 73-ամյա պատմության մեջ միայն երկրորդ անգամ է նման կոչ արվում: