Մարտի 15-ին անհայտ մի տղամարդ Երևանի Հյուսիսային պողոտայում հարձակում է գործել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ստորագրահավաք անցկացնող «Ազատագրական շարժման» անդամների վրա։
Այս մասին հայտնում են «Ազատագրական շարժում»-ից՝ նշելով, որ տեղում ծառայություն իրականացնող ոստիկաններն արագ արձագանքել և մեկուսացրել են բռնարարին։
«Ընդ որում, բռնարարի մոտ էր գտնվում մուրճ:
Րոպեներ անց դեպքի վայր ժամանած ոստիկանության հատուկ նշանակության ջոկատը բերման ենթարկեց հարձակում գործած տղամարդուն։
Մարտի 15-ին ևս երկու պրովոկացիոն միջադեպ գրանցվեց, որոնք կանխվեցին ոստիկանների կողմից:
Ոչ այս բռնարարի մուրճը և ոչ էլ վարչապետի աթոռը զբաղեցրած անձի մուրճը չեն կարող խոչընդոտել ստորագրահավաքի գործընթացին:
Հ.Գ. Դատելով ընթացքից, պրովոկացիաները շարունակվելու են»,-նշված է «Ազատագրական շարժման» ֆեյսբուքյան գրառման մեջ։