Երևանի ավագանին նախօրեին կայացած նիստում Երևանի մի շարք փողոցներ անվանափոխելու մասին որոշում է կայացրել։
Ըստ այդմ՝ Կենտրոն վարչական շրջանի Այգեստանի 1-ին փողոցն այսուհետ կկրի պետական, հասարակական-քաղաքական գործիչ Նիկոլ Աղբալյանի, Այգեստանի 2-րդ փողոցը՝ լեզվաբան, գրականագետ Մանուկ Աբեղյանի, Այգեստանի 3-րդ փողոցը՝ իրավաբան, հրապարակախոս Գրիգոր Չուբարյանի, Այգեստանի 4-րդ փողոցը՝ տնտեսագետ, պատմաբան Թադևոս Ավդալբեգյանի, Այգեստանի 5-րդ փողոցը՝ մաթեմատիկոս Սերգեյ Մերգելյանի և Այգեստանի 7-րդ փողոցը՝ բուսաբան Արմեն Թախտաջյանի, Այգեստանի 9-րդ փողոցը՝ ֆիտոֆիզիոլոգ Միքայել Չայլախյանի, Այգեստանի 11-րդ փողոցը՝ լեզվաբան, հայագետ Գևորգ Ջահուկյանի անունը: