Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պայմանագիրը կարող է կնքվել մեկ-երկու շաբաթվա ընթացքում, ծայրահեղ դեպքում՝ մայիսին։
ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Օլեքսիյ Արեստովիչը։
«Կարող եմ այսպես ասել՝ կարծում եմ, որ մայիսց ոչ ուշ, մայիսի սկզբին, մենք, ամենայն հավանականությամբ, պետք է խաղաղության համաձայնագիր ձեռք բերենք, և, գուցե, շատ ավելի արագ։ Տեսնենք, ես վերցնում եմ ամենավերջին ժամկետը, կա՛մ մոտ ապագայում՝ մեկ-երկու շաբաթից, կա՛մ այնուհետև արդեն մինչև մայիսի վերջ՝ հաջորդ փուլից հետո»,-ասել է նա յութուբյան «Feigin Live» ալիքին տված հարցազրույցում։
Հիշեցնենք՝ ռուս-ուկրաինական բանակցությունները շարունակվել են երկուշաբթի օրը՝ մարտի 14-ին, տեսակապով։ Երեկ ավելի ուշ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը թվիթերյան գրառմամբ հայտնեց, որ տեխնիկական դադար է վերցվել մինչև այսօր՝ «աշխատանքային ենթախմբերում լրացուցիչ աշխատանքի և առանձին սահմանումների հստակեցման համար»։
A technical pause has been taken in the negotiations until tomorrow. For additional work in the working subgroups and clarification of individual definitions. Negotiations continue...
— Михайло Подоляк (@Podolyak_M) March 14, 2022