Այսօրվանից արգելվում է ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործումը հանրային սննդի վայրերում, այդ թվում՝ բացօթյա - RadioVan.fm

Онлайн

Այսօրվանից արգելվում է ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործումը հանրային սննդի վայրերում, այդ թվում՝ բացօթյա

2022-03-15 18:02 , Политика, 941

Այսօրվանից արգելվում է ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործումը հանրային սննդի վայրերում, այդ թվում՝ բացօթյա

Այսօրվանից հանրային սննդի օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա (ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ և խոհարարական արտադրանքի պատրաստման և իրացման այլ օբյեկտներ), արգելվում է ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործումը․ ՀՀ առողջապահության նախարարությունից հիշեցնում են, որ մարտի 15-ից ուժի մեջ է մտնում «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ը) ենթակետով նախատեսված դրույթը:

Օրենքով սահմանված սահմանափակման արգելքը խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում.

  • պաշտոնատար անձի նկատմամբ՝ 150 000 – 200 000 ՀՀ դրամ,
  • ֆիզիկական անձի նկատմամբ՝ 50 000 ՀՀ դրամ:

Սույն դրույթի վերահսկողությունն իրականացվում է ՀՀ Ոստիկանության կողմից:

«Հիշեցնենք, որ օրենքի նպատակն է ներկա և ապագա սերունդներին պաշտպանել առողջության վրա ծխախոտային արտադրատեսակների օգտագործմամբ պայմանավորված բացասական ազդեցությունից, ինչպես նաև բնակչության ընկալումներում ծխախոտային արտադրատեսակների, դրանց փոխարինիչների օգտագործումը` որպես անառողջ և մերժելի վարքագիծ արմատավորելը»,-ասված է նախարարության տարածած հաղորդագրությունում:

Հիշեցնենք՝ 2022-ի հունվարի 1-ից էլ ուժի մեջ է մտել վերոնշյալ օրենքի՝ գովազդին առնչվող դրույթը, ըստ որի՝ վաճառասրահներում և հանրային սննդի օբյեկտներում արգելված է ծխախոտի հրապարակային ցուցադրումը, ցանկացած փակ տարածքում՝ օգտագործումը։

Лента

Рекомендуем посмотреть