ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մարտի 14-ի որոշմամբ՝«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան։
«Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով՝ Էդմոն Մարուքյանին նշանակել հատուկ հանձնարարություններով դեսպան»,-ասված է որոշման տեքստում:
Նշանակմանն անդրադարձել է նաև Էդմոն Մարուքյանը՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով՝
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Տեղեկացնում եմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ներգրավվելու եմ Հայաստանի արտաքին քաղաքականության բնագավառում՝ ստանձնելով Հատուկ Հանձնարարություններով Դեսպանի կարգավիճակը:
Մեր պետության և տարածաշրջանի համար ստեղծված այս բարդ ժամանակաշրջանում բարձր պատասխանատվությամբ շարունակելու եմ ծառայել Հայաստանի Հանրապետությանը և սպասարկել ազգային-պետական շահերը:
Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը»։
Հավելենք՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնական էջում հրապարակվել է Էդմոն Մարուքյանի կենսագրությունից փաստեր, որի մանրամասները՝ հետևյալ հղմամբ։