Ուկրաինայի ԳՇ-ի՝ Արցախից այդ երկիր զինվորականների ժամանման մասին հայտարարությունը ապատեղեկատվություն է․ Արցախի ԱԳՆ - RadioVan.fm

Онлайн

Ուկրաինայի ԳՇ-ի՝ Արցախից այդ երկիր զինվորականների ժամանման մասին հայտարարությունը ապատեղեկատվություն է․ Արցախի ԱԳՆ

2022-03-15 15:59 , Политика, 778

Ուկրաինայի ԳՇ-ի՝ Արցախից այդ երկիր զինվորականների ժամանման մասին հայտարարությունը ապատեղեկատվություն է․ Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը (ԱՀ ԱԳՆ) Twitter-յան էջում գրառում է կատարել բացարձակ ապատեղեկատվություն որակելով Ուկրաինայի Գլխավոր շտաբի (ԳՇ) հայտարարությունն առ այն, թե Արցախից Ուկրաինա զինվորականներ են ժամանում։

«Բացարձակ ապատեղեկատվություն է և իրականության հետ որևէ աղերս չունի»,-ասված է Արցախի ԱԳՆ-ի գրառման մեջ։

Նշենք՝ օրեր առաջ էլ Արցախի Անվտանգության խորհուրդն էր հերքել Ռուսաստանի խաղաղապահների մի մասի՝ Արցախից Ուկրաինա տեղափոխելու Բաքվի լուրերը։ Ընդգծվել էր՝ «Արցախում տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը շարունակում է իրականացնել իր առաքելությունը՝ համաձայն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների»։

Лента

Рекомендуем посмотреть