Հայաստանը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար դիմել է Մինսկի խմբին. ՀՀ ԱԳՆ - RadioVan.fm

Онлайн

Հայաստանը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար դիմել է Մինսկի խմբին. ՀՀ ԱԳՆ

2022-03-14 14:13 , Политика, 1127

Հայաստանը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար դիմել է Մինսկի խմբին. ՀՀ ԱԳՆ

Հայաստանի Հանրապետությունը պատասխանել է Ադրբեջանի Հանրապետության կողմից փոխանցված առաջարկներին և ՄԱԿ կանոնադրության, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի և Հելսինկիի Եզրափակիչ ակտի հիման վրա Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը։

Այդ մասին տարածած հայտարարությամբ տեղեկացնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Նշենք՝ Հայաստանը բազմիցս հայտարարել է Ադրբեջանի հետ խաղաղություն պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին, ընդգծվել է, որ նման պայմանագրի ստորագրումը կառավարության օրակարգային առաջնահերթություններից է։

Օրեր առաջ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն էլ հայտարարել է, թե Ադրբեջանը բազմիցս Հայաստանին խաղաղության պայմանագիր կնքելու առաջարկություն է արել և որ, «չնայած դժվարություններին, կարելի է մտածել հարաբերությունների կարգավորման մասին»:

Лента

Рекомендуем посмотреть