Ապրիլի 1-ից մեքենայի առուվաճառքի կամ խոտանման համար «0-ական տեղեկանք» չի պահանջվի - RadioVan.fm

Онлайн

Ապրիլի 1-ից մեքենայի առուվաճառքի կամ խոտանման համար «0-ական տեղեկանք» չի պահանջվի

2022-03-14 15:23 , Общество, 1404

Ապրիլի 1-ից մեքենայի առուվաճառքի կամ խոտանման համար «0-ական տեղեկանք» չի պահանջվի

2022-ի ապրիլի 1-ից ավտոմեքենայի առուվաճառքի, ինչպես նաև ավտոմեքենայի խոտանման գործընթացում քաղաքացիներից այլևս չի պահանջվի փաստաթուղթ՝ պարտավորությունների վերաբերյալ (0-ական տեղեկանք)․ փոփոխություն է կատարվել ՀՀ կառավարության թիվ 1251-Ն որոշման մեջ։ Ըստ այդմ՝ տվյալները ՀՀ Ոստիկանությանը կփոխանցվեն փոխադրամիջոցի հարկի միասնական շտեմարանից՝ էլեկտրոնային եղանակով։

Համակարգի նմանատիպ գործարկման շնորհիվ քաղաքացիները նաև հնարավորություն կստանան իրավունքները գրանցելիս տեղում մարելու առկա պարտավորությունները, ինչն ավելի դյուրին կդարձնի տրանսպորտային միջոցի նկատմամբ իրավունքների գրանցման (հաշվառման) գործընթացը։

Նախագիծը կյանքի է կոչվել Երևանի քաղաքապետարանի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՀՀ Ոստիկանության համատեղ աշխատանքի շնորհիվ:

Лента

Рекомендуем посмотреть