Գազից, ջեռուցումից ու տաք ջրից մինչև -5 աստիճան ցրտի պայմաններում մտադրված զրկել են 100000-ից ավելի խաղաղ բնակչի․ Թաթոյանը՝ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության փաստերով - RadioVan.fm

Онлайн

Գազից, ջեռուցումից ու տաք ջրից մինչև -5 աստիճան ցրտի պայմաններում մտադրված զրկել են 100000-ից ավելի խաղաղ բնակչի․ Թաթոյանը՝ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության փաստերով

2022-03-13 23:16 , Политика, 992

Գազից, ջեռուցումից ու տաք ջրից մինչև -5 աստիճան ցրտի պայմաններում մտադրված զրկել են 100000-ից ավելի խաղաղ բնակչի․ Թաթոյանը՝ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության փաստերով

Այն, ինչ ադրբեջանական իշխանություններն անում են Արցախի նկատմամբ, մտածված քաղաքականություն է․ համոզմունքը ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանինն է, ով հակառակորդի ցեղասպան քաղաքականության օրինակներ է թվարկել․

«1. Մարտի 8-ից դիտավորությամբ վնասել են գազատարը և խոչընդոտում են վերանորոգումը:

2. Գազից, ջեռուցումից ու տաք ջրից [մինչև -5 աստիճան ցրտի պայմաններում] մտադրված զրկել են 100,000-ից ավելի խաղաղ բնակիչների, հիվանդանոցներ, դպրոցներ, մանկապարեզներ, երեխաների ու տարեցների` առաջացնելով հիմանիտար աղետ և մարդկանց իրավունքների զանգվածային խախտումներ:

3. Կրակում են Խրամորթ, Կարմիր Շուկա և մյուս գյուղերի վրա, թիրախավորում են մարդկանց ու նրանց տները, դպրոցներ: Ընդ որում, կրակում են ինչպես փոքր, այնպես էլ խոշոր տրամաչափի զինատեսակներով ու կրակում են թիրախային:

4. Արցախի գյուղերի հարևանությամբ կուտակել են ծանր ռազմական տեխնիկա, այդ թվում` տանկեր: Այդ ամենն անում են ցուցադրաբար:

5. Իրենց Զինված ուժերի տեղակայման դիրքերից բարձրախոսներով ուժի սպառնալիքով հայերենով ահաբեկում են խաղաղ բնակչությանը, որ լքեն իրենց հայրենի բնակավայրերը:

6. Այս ամենը ոչ թե իրարից կտրված արարքներ են, այլ միասնական քաղաքականության, մեկ միասնական շղթայի բաղկացուցիչ մասեր են. ատելության ու թշնամանքի քաղաքականություն, որ ունի էթնիկ ու կրոնական հիմքեր:

Էլ ինչպե՞ս է լինում ցեղասպան քաղաքականությունը և էթնիկ զտումները: Տիպիկ քրեորեն պատժելի միջազգային հանցավոր վարքագիծ:

Ընդ որում, այս իմ հաղորդումներն ուղարկվում են միջազգային կառույցներին` այս շեշտադրումները ներառյալ»:

Հիշեցնենք՝ մարտի 8-ին Արցախի Հանրապետության (ԱՀ) տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնել էր, որ անցնող գիշեր վնասվել է Շուշի-Զառիֆլու հատվածի գազատարը, խաղաղապահների միջնորդությամբ վթարի վերացման հնարավորություն ստանալու համար բանակցություններ են ընթանում։ Դրանք, սակայն, մինչ այս պահը անարդյունք են։ Օրեր առաջ Արցախից տեղահանվածներն այդ փաստի առիթով անցկացրած բողոքի ակցիային պահանջեցին ՀՀ կառավարությունից արձագանքել ադրբեջանական զավթիչների ահաբեկչական քայլերին։

Лента

Рекомендуем посмотреть