Հիփոթեքով բնակարան գնելու համար ՀՀ կառավարությունից աջակցություն կստանան հիմնականում վերաբնակեցվածները․ Փաշինյան - RadioVan.fm

Онлайн

Հիփոթեքով բնակարան գնելու համար ՀՀ կառավարությունից աջակցություն կստանան հիմնականում վերաբնակեցվածները․ Փաշինյան

2022-03-10 16:15 , Политика, 1238

Հիփոթեքով բնակարան գնելու համար ՀՀ կառավարությունից աջակցություն կստանան հիմնականում վերաբնակեցվածները․ Փաշինյան

Բնակարան ձեռք բերելու համար ՀՀ կառավարությունից դրամական աջակցություն կստանան 44-օրյա պատերազմի հետևանքով անօթևան մնացած, հիմնականում, վերաբնակեցված քաղաքացիները:

Այդ մասին կառավարության այսօրվա նիստում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կառավարության նախկինում ընդունած որոշումներից մեկին։

Հիշեցնենք՝ այդ որոշման համաձայն՝ հիփոթեքային վարկով անշարժ գույք ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում պետական աջակցություն կստանա Արցախի 3000-ից ավելի տեղահանված ընտանիք։

«Այդ ծրագրով նախատեսվում էր, որ մենք դրամական աջակցություն ենք ցույց տալիս բնակարաններ ձեռք բերելու համար: Ընդ որում, մենք հնարավորություն ենք տալիս բնակարան ձեռք բերել ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ Արցախի Հանրապետությունում: Խոսքը հիմնականում վերաբերվում է այս որոշման համատեքստում վերաբնակեցված քաղաքացիներին: Ես հույս ունեմ, որ այդ փաթեթով նույնպես մենք կլուծենք մեր այն հայրենակիցների խնդիրները, ովքեր 44-օրյա պատերազմի հետևանքով կորցրել են իրենց բնակարանները»,-այսօր ասել է կառավարության ղեկավարը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն էլ հայտնել է, գործընթացն արդեն սկսված է և բնականոն հունով ընթանում է:

Նշենք՝ տեղահանված արցախցիները վերջերս կայացած բողոքի ակցիաներից մեկի ժամանակ ՀՀ կառավարության վերոնշյալ ծրագրի առնչությամբ դժգոհություն են հայտնել։

«Ես տուն-տեղ կորցրել եմ՝ 12 տոկոսով վարկ ու՞մ ա ձեռնատու»,-«Ռադիո Վան»-ի հետ զրույցում նշել էր տեղահանված շուշեցին։

Лента

Рекомендуем посмотреть