ՌԴ հատուկ գործողությունը նպատակ չունի տապալել Ուկրաինայում գործող իշխանությունն ու ոչնչացնել պետականությունը. Զախարովա - RadioVan.fm

Онлайн

ՌԴ հատուկ գործողությունը նպատակ չունի տապալել Ուկրաինայում գործող իշխանությունն ու ոչնչացնել պետականությունը. Զախարովա

2022-03-09 15:30 , Мир, 1450

ՌԴ հատուկ գործողությունը նպատակ չունի տապալել Ուկրաինայում գործող իշխանությունն ու ոչնչացնել պետականությունը. Զախարովա

«Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) հատուկ ռազմական գործողությունը նպատակ չունի տապալել Ուկրաինայի ներկայիս իշխանությունը կամ ոչնչացնել երկրի պետականությունը»,-այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ընդգծելով, որ հատուկ ռազմական գործողության նպատակներն են Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների պաշտպանությունը, Ուկրաինայի ապառազմականացումն ու ապազգայնացումը, Ուկրաինայի տարածքից Ռուսաստանին սպառնացող ռազմական սպառնալիքի վերացումը։

«Գործողության խնդիրները չեն ներառում ո՛չ Ուկրաինայի օկուպացիան, ո՛չ նրա պետականության ոչնչացումը, ո՛չ ներկայիս իշխանության տապալումը։ Այն ուղղված չէ խաղաղ բնակչության դեմ»,-հստակեցրել է Ռուսաստանի դիվանագիտական կառույցի խոսնակը։

Զախարովայի ճեպազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Հիշեցնենք՝ Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին պաշտոնական Մոսկվան հայտարարել է փետրվարի 24-ի առավոտյան։

Պատերազմի 14 օրերի ընթացքում կողմերը բանակցությունների նպատակով 3 հանդիպում են ունեցել, վերջինը՝ մարտի 7-ին։ Ռուսաստանը և Ուկրաինան ըմբռնման են հասել միայն հումանիտար միջանցքների համատեղ ապահովման հարցում։ Ուկրաինական կողմը վերջին հանդիպումից հետո հայտարարել է, որ հրադադարի և անվտանգության երաշխիքների շուրջ քննարկումները կշարունակվեն։ Նոր հանդիպման օրվա մասին դեռ հայտնի չէ։

Лента

Рекомендуем посмотреть