Հայաստանի նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանն այսօր՝ մարտի 9-ին, ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։
Հանդիպմանն անդրադարձ է եղել տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերին։
«Երկուստեք կարևորվել և բարձր են գնահատվել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները։ Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային համագործակցության և միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման շուրջ։
Հանդիպմանն անդրադարձ է եղել հակամարտությունների լուծման հարցերում քաղաքական երկխոսության և բանակցությունների կարևորությանը»,-ասված է նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում։