2022թ. փետրվարի 21-ից մինչև մարտի 4-ը ներառյալ «Հումանիտար Ականազերծման Կենտրոն» հիմնադրամի աշխատակիցները Մարտունու, Մարտակերտի և Ասկերանի շրջանի տարածքներում հայտնաբերել են 35 հատ տարբեր տեսակի արկ ու զինամթերք և ոչնչացրել են 15 հատ տարբեր տրամաչափի զինամթերք, մաքրել52 810 մ2 տարածք:
Այդ մասին հայտնում են Արցախի Հանրապետության (ԱՀ) տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից՝ նշելով, որ կատարված աշխատանքների արդյունքում 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչ օրս հանրապետության տարածքում հայտնաբերվել է 867 590 հատ և ոչնչացվել 864 094 հատ տարբեր տեսակի արկ ու զինամթերք: