Մարտի 8-ին՝ ժամը 23։00-ի սահմաններում,Արցախի Հանրապետության (ԱՀ) Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի հատվածում հակառակորդը հերթական անգամ խախտել է հրադադարը՝ 60 մմ տրամաչափի ականանետից 3 հատ ական արձակելով գյուղի ուղղությամբ, հայկական կողմից տուժածներ չկան։
Այդ մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը (ՊՆ)՝ նշելով, որ հրադադարի խախտման դեպքի մասին հաղորդվել է Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
«Ներկայումս օպերատիվ-մարտավարական իրադրությունը հանգիստ է»,-ասված է առավոտյան ժամը 9-ին տարածած հաղորդագրությունում։