Բելառուսի Բելովեժյան թավուտում ավարտվել է Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակների՝ ավելի քան 3 ժամ տևած բանակցությունների երրորդ փուլը:
Ուկրաինայի պատվիրակության ղեկավար, նախագահ նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակի փոխանցմամբ՝ կշարունակվեն ինտենսիվ խորհրդակցությունները հրադադարի և անվտանգության երաշխիքների շուրջ։
«Կան որոշակի դրական առաջընթաց հումանիտար միջանցքների նյութատեխնիկական ապահովման բարելավման հարցում»,-Twitter-ոմ գրել է Պոդոլյակը:
The third round of negotiations has ended. There are small positive subductions in improving the logistics of humanitarian corridors... Intensive consultations have continued on the basic political block of the regulations, along with a ceasefire and security guarantees. pic.twitter.com/s4kEwTNRhI
— Михайло Подоляк (@Podolyak_M) March 7, 2022
Կողմերը պայմանավորվել են առաջիկայում անցկացնել բանակցությունների չորրորդ փուլը, որը, հավանաբար, վերստին տեղի կունենա Բելառուսում: