Բաքուն անթույլատրելի է համարում Մոսկվայի կողմից «Լեռնային Ղարաբաղ» անվանման գործածումը - RadioVan.fm

Онлайн

Բաքուն անթույլատրելի է համարում Մոսկվայի կողմից «Լեռնային Ղարաբաղ» անվանման գործածումը

2022-03-08 17:07 , Политика, 1260

Բաքուն անթույլատրելի է համարում Մոսկվայի կողմից «Լեռնային Ղարաբաղ» անվանման գործածումը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը (ՊՆ) հայտարարություն է տարածել՝ «սադրիչ» որակելով Ուկրաինա հասցված հումանիտար մատակարարումների և իրականացված մարդասիրական գործողությունների մասին զեկուցման ընթացքում Ռուսաստանի Պաշտպանական վերահսկողության ազգային կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևի խոսքերը։

Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը, մասնավորապես, անթույլատրելի է համարել Միզինցևնի՝ «Կիևի և Զապորոժիեի շրջանների բնակիչների համար 50 տոննա պարենամթերք է առաքվել Սիրիայից, իսկ 14 տոննա առաջին անհրաժեշտության ապրանքներ՝ Լեռնային Ղարաբաղից» նախադասությունում ԼՂ անվանման գործածությունը։

«Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության կողմից «Լեռնային Ղարաբաղ» տերմինի օգտագործումը Ուկրաինա ուղարկվող մարդասիրական օգնության համատեքստում անընդունելի է։ Ադրբեջանի Հանրապետության տարածքում «Լեռնային Ղարաբաղ» կոչվող վարչատարածքային միավոր չկա։ Ռուսաստանի Դաշնության հայտարարությունները, որոնք բազմիցս արվել են ամենաբարձր և բարձր մակարդակներով, հաստատել են աջակցությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և սահմանների անձեռնմխելիությանը։ Միաժամանակ, այս դիրքորոշումն ամրագրված է երկու երկրների միջև ստորագրված համապատասխան փաստաթղթերում»,-ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հիշեցրել են Ադրբեջանի ռազմական գերատեսչությունից՝ ընդգծելով, թե «նման հայտարարությունները կարող են վնասել ադրբեջանա-ռուսական հարաբերությունները և հանգեցնել իրավիճակի սրման Ադրբեջանի այն տարածքներում, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը»։

Лента

Рекомендуем посмотреть