Այս գիշեր վնասվել է Հայաստանից Արցախ եկող գազատարը, դեպքը տեղի է ունեցել ադրբեջանական դիրքի մոտ:
Այդ մասին հայտնում են Արցախի Հանրապետության (ԱՀ) տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից՝ նշելով, որ ռուսական խաղաղապահ առաքելության միջնորդությամբ բանակցություններ են ընթանում գազատարի վթարի վերացման հնարավորություն ստանալու համար:
«Հետագա ընթացքի մասին պարբերաբար կտեղեկացնենք»,-նշված է հաղորդագրության մեջ։
«Արցախգազ» ՓԲԸ-ն էլ իրազեկել է, որ գիշերը ժամը 01:00-ի սահմաններում Շուշի-Զառիֆլու բնակավայրերի տարածքում տեղի է ունեցել վթար, որի հետևանքով վնասվել է մայրուղային բարձր ճնշման գազատարը։