Արցախի պաշտպանության նախարարությունը (ՊՆ) հաղորդագրություն է տարածել՝ հերթական կեղծիք և հրադադարի ռեժիմի սեփական խախտումները կոծկելու փորձ որակելով Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները մարտի 7-ին՝ ժամը 18։45-ի սահմաններում, գնդակոծության են ենթարկել Արցախի Հանրապետության հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը։