Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարները կհանդիպեն Անթալիայում․ Չավուշօղլու - RadioVan.fm

Онлайн

Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարները կհանդիպեն Անթալիայում․ Չավուշօղլու

2022-03-07 18:22 , Мир, 1197

Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարները կհանդիպեն Անթալիայում․ Չավուշօղլու

Մարտի 10-ին Թուրքիայում կկայանա Ռուսաստանի Դաշնության (ՌԴ), Ուկրաինայի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպում։

Այդ մասին այսօր հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ հստակեցնելով, որ հանդիպումը կկայանա Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում, որին Սերգեյ Լավրովը և Դմիտրի Կուլեբան համաձայնել են մասնակցել։

«Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չավուշօղլուն հույս է հայտնել, որ առաջիկա հանդիպումը տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման համար ներդրում կլինի։

«Բացարձակ առաջնահերթությունը ռազմական գործողությունների դադարեցումն է»,-ընդգծել է Չավուշօղլուն՝ միաժամանակ հայտնելով, որ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Ուկրաինայից տարհանվել է Թուրքիայի ավելի քան 12 հազար քաղաքացի։

Лента

Рекомендуем посмотреть