Կիևի կողմից պահանջների կատարման պարագայում՝ ՌԴ-ն պատրաստ է «ցանկացած պահի» դադարեցնել ռազմական գործողությունները. Պեսկով - RadioVan.fm

Онлайн

Կիևի կողմից պահանջների կատարման պարագայում՝ ՌԴ-ն պատրաստ է «ցանկացած պահի» դադարեցնել ռազմական գործողությունները. Պեսկով

2022-03-07 16:52 , Мир, 895

Կիևի կողմից պահանջների կատարման պարագայում՝ ՌԴ-ն պատրաստ է «ցանկացած պահի» դադարեցնել ռազմական գործողությունները. Պեսկով

Ռուսաստանը պատրաստ է «ցանկացած պահի» դադարեցնել ռազմական գործողությունները, եթե Ուկրաինան կատարի իր պահանջները։

ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Նա նշել է, որ Ռուսաստանը պահանջում է Ուկրաինայից դադարեցնել ռազմական գործողությունները, փոխել իր սահմանադրությունը՝ ամրագրելով չեզոք երկրի կարգավիճակ, ճանաչել Ղրիմը որպես Ռուսաստանի տարածք, ինչպես նաև Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները ճանաչել որպես անկախ տարածքներ։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։ Հեռուստաուղերձում նա նշել էր, որ հանգամանքներն իրենցից «պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:

Лента

Рекомендуем посмотреть