Երևանյան բոլոր շենքերը կունենան հասցեագրման միանման ցուցանակներ: Այսօր կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է ծրագիրը մեկնարկել ծայրամասային վարչական շրջաններից և համալիր լուծում տալով շարժվել առաջ:
Մայրաքաղաքի փողոցների ոչ պիտանի գովազդային վահանակները ապամոնտաժելու համար էլ իրականացվում են գույքագրման աշխատանքներ: Քաղաքապետ Սարգսյանն առաջարկել է գովազդի թույլտվությունների ժամանակ տրամադրել նաև QR կոդեր, ինչը ճշգրիտ հաշվառում իրականացնելու և դաշտը վերահսկելի դարձնելու հնարավորություն կտա:
Երևանում կավելացվեն աղբի տեսակավորման աղբամանները՝ թափոնների տեսակավորման գործընթացը մայրաքաղաքում առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով։
Քաղաքապետը հանձնարարել է աշխատանքները մեկնարկել Դավթաշեն վարչական շրջանից՝ առկա բոլոր աղբամանների կողքին տեղադրելով նաև տեսակավորման թափոնամաններ: