Հայաստանի Կոմունիստական կուսակցության (ՀԿԿ) նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել ակցիա՝ «ի աջակցություն Ռուսաստանի Դաշնության (ՌԴ)՝ Ուկրաինայի ապառազմականացման և ապազգայնականացմանն ուղղված հատուկ ռազմական գործողությանը»։
Կուսակցության ֆեյսբուքյան էջի գրառումից տեղեկանում ենք, որ ՀՀ ում ՌԴ դեսպանատան դիմաց անցկացված ակցիային ելույթով հանդես են եկել ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Երջանիկ Ղազարյանը և Սովետական սպաների միության նախագահ Աշոտ Պապյանը։