«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի (ԱԺ) կողմից մարտի 3-ին Հանրապետության նախագահ ընտրված Վահագն Գառնիկի Խաչատուրյանը պաշտոնը կստանձնի Ազգային ժողովի հատուկ նիստում, որը կգումարվի մարտի 13-ին, ժամը 12:00-ին։
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 127-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 49-րդ հոդվածների համաձայն՝ Հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնում է Ազգային ժողովի հատուկ նիստում, որը կգումարվի Հանրապետության նախագահի ընտրվելուց հետո տասներորդ օրը՝ մարտի 13-ին, ժամը 12:00-ին»,-նշված է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանի ստորագրած հայտարարության մեջ: