Բանակցությունների երկրորդ փուլում Ուկրաինան և Ռուսաստանը պայմանավորվել են հումանիտար միջանցքներ ստեղծել - RadioVan.fm

Онлайн

Բանակցությունների երկրորդ փուլում Ուկրաինան և Ռուսաստանը պայմանավորվել են հումանիտար միջանցքներ ստեղծել

2022-03-03 22:02 , Мир, 1422

Բանակցությունների երկրորդ փուլում Ուկրաինան և Ռուսաստանը պայմանավորվել են հումանիտար միջանցքներ ստեղծել

Բելառուսում ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլում Կիևը չի ստացել այն արդյունքները, որոնք ակնկալում էր ուկրաինական կողմը։

Այդ մասին Twitter-ում գրել է Ուկրաինայի նախագահի խորհրդական, բանակցություններում ուկրաինական պատվիրակությունը գլխավորող Միխայիլ Պոդոլյակը։

Նա նաև հայտնել է, որ երեկ երեկոյան կայացած բանակցություններին կողմերը ըմբռնման են հասել միայն հումանիտար միջանցքների համատեղ ապահովման հարցում։

Ռուսական և ուկրաինական կողմերը նշել են, որ մարդկանց տարհանման ժամանակ հնարավոր է ժամանակավոր հրադադար։

Հիշեցնենք՝ ռուս-ուկրաինական բանակցությունների առաջին փուլը տեղի էր ունեցել փետրվարի 28-ին․ ռուսական պատվիրակության ղեկավար, Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին շուրջ հինգ ժամ տևած բանակցություններից հետո հայտարարել էր, որ «գտնվել են որոշ կետեր, որոնցով կարելի է կանխատեսել ընդհանուր դիրքորոշումները», Միխայիլ Պոդոլյակն էլ ասել էր, որ «կողմերը հստակեցրել են մի շարք առաջնահերթ հարցեր, որոնց ուղղությամբ նշմարվել են որոշակի հստակեցումներ: Եվ, որպեսզի դրանք ունենան լոգիստիկ իրականացման հնարավորություններ, կողմերը գնում են իրենց մայրաքաղաքներ՝ խորհրդակցելու:

Лента

Рекомендуем посмотреть