«Սիբիր» ավիաընկերության ինքնաթիռի հանդեպ կալանք չի կիրառվել, թռիչքի թույլտվությունն է ժամանակավորապես դադարեցվել․ Քաղավիացիայի կոմիտե - RadioVan.fm

Онлайн

«Սիբիր» ավիաընկերության ինքնաթիռի հանդեպ կալանք չի կիրառվել, թռիչքի թույլտվությունն է ժամանակավորապես դադարեցվել․ Քաղավիացիայի կոմիտե

2022-03-04 14:00 , Общество, 1235

«Սիբիր» ավիաընկերության ինքնաթիռի հանդեպ կալանք չի կիրառվել, թռիչքի թույլտվությունն է ժամանակավորապես դադարեցվել․ Քաղավիացիայի կոմիտե

Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ մարտի 3-ին ռուսական Սիբիր ավիաընկերության (Siberia Airlines) կողմից շահագործվող А320 տիպի ինքնաթիռի՝ Երևանի «Զվարթնոց» օդանավակայան ժամանելուց ժամեր առաջ, երբ այն դեռևս գտնվում էր Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) օդային տարածքում, ի հայտ են եկել տվյալ ինքնաթիռի թռիչքային պիտանիության ապահովման հետ կապված փաստաթղթային խնդիրներ։

«Ավիաընկերության որոշմամբ ինքնաթիռը վայրէջք է կատարել ՌԴ Միներալնիե Վոդի քաղաքի օդանավակայանում, որից հետո միայն ժամանել է Երևանի «Զվարթնոց» օդանավակայան:

Վերը նշված հանգամանքով պայմանավորված՝ ինքնաթիռի նախատեսված թռիչքը Երևանից անհնարին է դարձել: Առաջացած խնդիրները կապված են եղել ավիաընկերության և օդանավի գրանցման երկրի ավիացիոն իշխանությունների, ինչպես նաև նշված օդանավի վարձատուի միջև:

Հարկ ենք համարում նշել, որ ինքնաթիռի հանդեպ կալանք չի կիրառվել, այլ ժամանակավորապես դադարեցվել է նշված ինքնաթիռի թռիչքի թույլտվությունը:

Նշենք նաև, որ Երևանից նախատեսված թռիչքը իրականացվել է ավիաընկերության մեկ այլ օդանավով:

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ծագած խնդիրների առնչությամբ ճշգրտող նամակագրություն է իրականացնում ինքնաթիռի գրանցման երկրի ավիացիոն իշխանությունների հետ: Խնդրի վերաբերյալ տեղեկացվել են նաև շահագործող ավիաընկերությունը և Ռուսաստանի Դաշնության ավիացիոն իշխանությունները։ Փաստաթղթային հարցերի պարզաբանումից հետո ինքնաթիռի շահագործումը կվերականգնվի»,-ասված է քաղավիացիայի տարածած հաղորդագրությունում։

Лента

Рекомендуем посмотреть