Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» (ԱԺ ՔՊ) խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ու քարտուղար Արթուր Հովհաննիսյանը Ազգային ժողովում մարտի 3-ին ընդունել են Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին։
«Դեսպանին ներկայացրել ենք Հայաստանում ժողովրդավարական առաջընթացի ուղղությամբ մեր կողմից տարվող աշխատանքները և մեծապես կարևորել Ֆրանսիայի աջակցությունը այդ ուղղությամբ։
Կարևորել ենք Հայաստանի և Ֆրանսիայի միջև միջխորհրդարանական կապերի զարգացումը բարեկամական խմբերի և միջխորհրդարանական պատվիրակությունների մակարդակում։
Պայմանավորվածություն ենք ձեռք բերել շարունակելու ակտիվ համագործակցությունը միջխորհրդարանական համագործակցության ամենատարբեր բնագավառներում»,-գրել է Կոնջորյանն իր ֆեյսբուքյան էջում։