ԶՈւ կազմավորման 30-ամյակին 13 միլիոն դրամի շրջանակում «Դվին»-ում 800 հոգու հյուրասիրություն կարվի - RadioVan.fm

Онлайн

ԶՈւ կազմավորման 30-ամյակին 13 միլիոն դրամի շրջանակում «Դվին»-ում 800 հոգու հյուրասիրություն կարվի

2022-03-03 14:17 , Политика, 1173

ԶՈւ կազմավորման 30-ամյակին 13 միլիոն դրամի շրջանակում «Դվին»-ում 800 հոգու հյուրասիրություն կարվի

ՀՀ զինված ուժերի (ԶՈւ) կազմավորման 30-ամյակի առիթով «Դվին» հյուրանոցի մեծ դահլիճում կկազմակերպվի հյուրասիրության, որին կմասնակցի 800 մարդ, 1 մարդու հաշվարկով ծախսը՝ 16653 դրամ, ընդհանուր ծախսը՝ 13,322.1 հազար դրամ․ որոշումը ներառված էր կառավարության այսօրվա նիստի՝ չզեկուցվող հարցերի շարքում։

«Ստեղծված իրավիճակում ակնհայտ է Հայոց բանակի արժևորման և մեծարման անհրաժեշտությունը»,-ասված է որոշման հիմնավորման մեջ։

Հյուրասիրությունից բացի տպագրական ծախսեր ևս կկատարվեն. պաստառների, հրավիրատոմսերի, կրծքանշանների համար կծախսվի 15 մլն ՀՀ դրամ։ Գնումը կկատարվի 1 անձից՝ ժամկետների սղությամբ և «ծառայությունների մատուցման հնարավոր խափանումներից խուսափելու անհրաժեշտությամբ» պայմանավորված։

Նախագծում նշված է նաև, որ ակնկալվող արդյունքը տոնական միջոցառման անխափան անցկացումն է։

Հիշեցնենք՝ Հունվարի 28-ին նախատեսված զինված ուժերի կազմավորման 30-ամյակին նվիրված ընդունելությունը հետաձգվել էր ՀՀ ԶՈւ-ի ղեկավար կազմի մի շարք պաշտոնյաների, ինչպես նաև հրավիրյալ որոշ անձանց՝ կորոնավիրուսով հիվանդ լինելու պատճառով։

Այդ մասին լրատվամիջոցներին ասել էին ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչությունից։

Բանակի օրվա նախօրեին՝ հունվարի 27-ին, Էջմիածնում կատարվել էր Հանրապետական մաղթանք՝ Հայոց բանակի հաղթական ընթացքի, Հայաստանի և Արցախի խաղաղության, անսասանության համար, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ուղերձ էր հղել։

Лента

Рекомендуем посмотреть