Խորհրդարանը մարտի 3-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը, Ազգային ժողովի (ԱԺ) հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը, ներկայացնելով Հանրապետության նախագահի ընտրության երկրորդ փուլի արդյունքները, տեղեկացրել է, որ գաղտնի քվեարկությանը մասնակցել է 71 պատգամավոր:
71 կողմ ձայնով Վահագն Խաչատուրյանն ընտրվել է Հանրապետության նախագահ:
Ութերորդ գումարման Ազգային ժողովի հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրել է Հանրապետության նախագահի ընտրության առաջին փուլի արդյունքները:
Հիշեցնենք՝ Հանրապետության նախագահի ընտրության հարցի քննարկումը ՀՀ ԱԺ-ն սկսել էր երեկ՝ մարտի 2-ին։
Վահագն Խաչատուրյանը, որի թեկնածությունը առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, ասել էր, որ իր համար ընդունելի է խաղաղ զարգացման դարաշրջան բացելու գաղափարը, և կարևորել՝ ազգային մոբիլիզացիան ու հաշտեցումը։