Ադրբեջանի պաշտպանության նախարարության (ՊՆ) տարածած հաղորդագրությունը, թե մարտի 2-ի երեկոյան ՀՀ զինված ուժերը (ԶՈւ) ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ՝ չի համապատասխանում իրականությանը․ տարածած հաղորդագրությամբ հայտնում է ՀՀ ՊՆ-ն՝ շեշտելով, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։