N զորամասի հրաձգարանում մարտի 2-ին անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ։
Պաշտպանության նախարարության (ՊՆ) հաղորդմամբ՝ անձնակազմը հրահանգավորվել է հրաձգության ընթացքում անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ, կատարել կրակային տարբեր վարժություններ։ Ստուգվել են զինծառայողների՝ հաստիքային զենքի տիրապետման և կրակի վարման ունակությունները։ Դիպուկ կրակով խոցվել են կրակադաշտի բոլոր թիրախները։
Զորամիավորումներից մեկի հրետանային ստորաբաժանումների զինծառայողներն էլ անցկացրել են մասնագիտական վարժանքներ, ռազմական տեխնիկան դուրս է բերվել մշտական տեղակայման վայրերից, բացազատվել նախորոշված տեղանքում։
«Զինծառայողները մարտական վիճակի են բերել հրետանային միջոցները և հաջողությամբ կատարել առաջադրված խնդիրները»,-ասված է ՊՆ տարածած հաղորդագրությունում։