Ռուսական տնտեսությունը լուրջ հարված է կրում, բայց ոտքի կկանգնենք․ Պեսկով - RadioVan.fm

Онлайн

Ռուսական տնտեսությունը լուրջ հարված է կրում, բայց ոտքի կկանգնենք․ Պեսկով

2022-03-02 15:07 , Мир, 1595

Ռուսական տնտեսությունը լուրջ հարված է կրում, բայց ոտքի կկանգնենք․ Պեսկով

Արևմտյան նոր պատժամիջոցների հետևանքով Ռուսաստանի տնտեսությունը հիմա լուրջ հարված է կրում, բայց ոտքի կկանգնենք։

ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Ռուսաստանի տնտեսությունը, հիմա լուրջ ճնշման, ես կասեի՝ լուրջ հարվածի տակ է։ Կա ներուժ, կան ծրագրեր, տարվում է եռանդուն աշխատանք։ Ոտքի կկանգնենք»,-ասել է Կրեմլի խոսնակը՝ ընդգծելով, որ ներկա պայմաններում միջոցներ են ձեռնարկվում, որոնք կօգնեն նվազագույնի հասցնել ռիսկերը և ապահովագրել տնտեսությունը ցնցումներից։

Պեսկովի խոսքով՝ քանի որ «այդ անբարյացակամ քայլերն աննախադեպ են՝ նման պայմաններում իրենք պետք է գործեն կոշտ, մտածված և հստակ»։

Лента

Рекомендуем посмотреть