ՀՀ արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) տեղեկատվություն է տարածել՝ հիշեցնելով, որ Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներից, որոնք Ուկրաինայում ծավալվող ռազմական գործողությունների լույսի ներքո մտադիր են Հայաստան վերադառնալ՝ հատելով Լեհաստանի, Սլովակիայի, Հունգարիայի, Ռումինիայի և Մոլդովայի սահմանները, նշյալ երկրների՝ նախապես ստացած վիզա (Շենգեն գոտու նշյալ երկրների պարագայում՝ Շենգեն վիզա) չի պահանջվի:
Միաժամանակ, ՀՀ քաղաքացիներին հյուպատոսական աջակցություն և այլ խնդիրների հետ կապված խորհրդատվություն տրամադրելու նպատակով ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչներ են գործուղվել նշյալ երկրների՝ Ուկրաինայի հետ սահմանամերձ մի քանի քաղաքներ։
Աջակցության կարիք ունեցող քաղաքացիները կարող են կապ հաստատել հետևյալ կոնտակտային համարներով և էլ․ փոստի հասցեով.
Հիշեցնենք՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է ընդունել մեր հայրենակիցներին և նրանց ընտանիքի անդամներին, ինչպես նաև այլ փախստականների։