Ռուսական բանակը կշարունակի հատուկ ռազմական գործողությունը Ուկրաինայում մինչև իր առջև դրված նպատակներին հասնելը:
ՏԱՍՍ լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարը։
Սերգեյ Շոյգուի խոսքով՝ Մոսկվայի հիմնական խնդիրը Ռուսաստանը Արևմուտքի ռազմական սպառնալիքից պաշտպանելն է։
«Մեզ համար գլխավորը Ռուսաստանի Դաշնությունը պաշտպանելն է այն ռազմական սպառնալիքից, որը գալիս է արևմտյան երկրներից, որոնք փորձում են օգտագործել ուկրաինացի ժողովրդին մեր երկրի դեմ պայքարում»,-ասել է բանակի գեներալը։