Թուրքիան պատրաստ է կատարել Մոնտրյոյի կոնվենցիայի պահանջները․ Էրդողանը՝ ռուս-ուկրաինական ռազմանավերի համար նեղուցները փակելու մասին - RadioVan.fm

Онлайн

Թուրքիան պատրաստ է կատարել Մոնտրյոյի կոնվենցիայի պահանջները․ Էրդողանը՝ ռուս-ուկրաինական ռազմանավերի համար նեղուցները փակելու մասին

2022-03-01 14:13 , Мир, 1193

Թուրքիան պատրաստ է կատարել Մոնտրյոյի կոնվենցիայի պահանջները․ Էրդողանը՝ ռուս-ուկրաինական ռազմանավերի համար նեղուցները փակելու մասին

«Մենք վճռական ենք կիրառել Մոնտրյոյի կոնվենցիայով նեղուցներում նավերի երթևեկության հարցում մեզ տրված լիազորությունները՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ճգնաժամի հետագա խորացումը կանխելու համար»,-թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ կառավարության նիստից հետո հղած տեսաուղերձում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Նա նշել է, թե «Անկարան շարունակում է դիվանագիտական բազմակողմ նախաձեռնությունները՝ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար»։

«Թուրքիան անընդունելի է համարում Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա և գնահատում է Ուկրաինայի ղեկավարության ու ժողովրդի մղած պայքարը»,-հայտարարել է Էրդողանը՝ ընդգծելով, թե «ոչ ոք չպետք է կասկածի, որ իրենք կհաղթահարեն ճգնաժամը Սև ծովի հյուսիսում, ինչպես բոլոր այն մարտահրավերները, որոնց բախվել է Թուրքիան վերջին շրջանում»։

Նշենք՝ 1936թ․-ին ընդունված Մոնտրյոյի կոնվենցիայով՝ Թուրքիան պատերազմական իրավիճակում կամ նման վտանգի պարագայում իրավունք ունի սահմանափակել պատերազմող երկրների ռազմական նավերի անցումն իր վերահսկողության ներքո գտնվող Սև ծովից դեպի Միջերկրական ծով տանող Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով:

Հիշեցնենք՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմամբ փետրվարի 24-ին Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո Կիևը պաշտոնապես խնդրել էր Անկարային սահմանափակել Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով ՌԴ ռազմանավերի անցումը։

Лента

Рекомендуем посмотреть