Փաշինյանը Մարտի 1-ի զոհերի հիշատակին ծաղկեպսակ է դրել Մյասնիկյանի արձանի մոտ, պատգամավորները՝ նիստը սկսել են մեկ րոպե լռությամբ - RadioVan.fm

Онлайн

Փաշինյանը Մարտի 1-ի զոհերի հիշատակին ծաղկեպսակ է դրել Մյասնիկյանի արձանի մոտ, պատգամավորները՝ նիստը սկսել են մեկ րոպե լռությամբ

2022-03-01 14:11 , Политика, 1001

Փաշինյանը Մարտի 1-ի զոհերի հիշատակին ծաղկեպսակ է դրել Մյասնիկյանի արձանի մոտ, պատգամավորները՝ նիստը սկսել են մեկ րոպե լռությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահի լիազորություններն իրականացնող Ալեն Սիմոնյանի և Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հետ հարգանքի տուրք է մատուցել 2008 թ. Մարտի 1-ի զոհերի հիշատակին՝ ծաղկեպսակ դնելով Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի մոտ:

ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) պատգամավորներն էլ հերթական նիստերի աշխատանքի մեկնարկին, մինչ օրակարգերի քննարկմանն անցնելը, ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանի առաջարկով մեկ րոպե լռությամբ հարգել են 14 տարի առաջ՝ մարտի 1-2-ինԵրևանի կենտրոնում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով զոհված 8 քաղաքացիական անձանցև 2 ոստիկաններիհիշատակը:

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե «Հայաստանում որևէ պարագայում չեն լինելու քաղաքացիական բախումներ, առավել ևս՝ «Մարտի 1-եր»։

Лента

Рекомендуем посмотреть