Եվրամիությունը սկսել է Ուկրաինայի անդամակցության հայցի դիտարկման գործընթացը - RadioVan.fm

Онлайн

Եվրամիությունը սկսել է Ուկրաինայի անդամակցության հայցի դիտարկման գործընթացը

2022-03-01 13:25 , Мир, 1095

Եվրամիությունը սկսել է Ուկրաինայի անդամակցության հայցի դիտարկման գործընթացը

Եվրոպական միությունը (ԵՄ) պաշտոնապես սկսել է Ուկրաինայի անդամակցության հայցի դիտարկման գործընթացը։

Twitter-յան գրառմամբ ԵՄ-ում Ուկրաինայի ներկայացուցիչ Վսեվոլոդ Չենցովը հայտնում է, որ ԵՄ խորհրդի նախագահողին է հանձնել ԵՄ-ին անդամակցելու՝ Ուկրաինայի նախագահի ստորագրած դիմումը։

«Հայտը գրանցվել է։ Գործընթացը սկսվել է»,- գրել է նա։

Երեկ՝ փետրվարի 28-ին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ հատուկ ընթացակարգով Եվրամիությանն անդամակցելու պաշտոնական դիմում են ներկայացնելու։

«Մենք երախտապարտ ենք մեր գործընկերներին ցուցաբերած աջակցության համար։ Մեր նպատակը, սակայն, եվրոպացիների հետ միասին լինելն է՝ հավասար իրավունքներով։ Կարծում եմ, որ մենք արժանի ենք դրան և վստահ եմ, որ դա հնարավոր է»,- հայտարարել էր Զելենսկին

Անդրադառնալով հատուկ ընթացակարգով Եվրամիությանն անդամակցելու պաշտոնական դիմում ներկայացնելուն՝ երկրի վարչապետ Դենիս Շմիգալն էլ Twitter-ում գրել էր․

«Ուկրաինացիները վաղուց են ապացուցել, որ եվրոպական հանրության անբաժան մասն են։ Եկել է այդ փաստը թղթի վրա ամրագրելու ժամանակը»։

Лента

Рекомендуем посмотреть