Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների բանակցությունները, որոնք տեղի են ունենում Բելառուսի հետ սահմանին, շարունակվում են։
«Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների միջև բանակցությունները շարունակվում են, մի քանի րոպեից կսկսվի երրորդ փուլը»,-իր Twitter-յան էջում գրել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։
Переговори між українською та російською делегаціями тривають. За кілька хвилин розпочнеться третій раунд.
— Михайло Подоляк (@Podolyak_M) February 28, 2022
Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները սկսվել են ժամեր առաջ, Բելառուսի և Ուկրաինայի սահմանին գտնվող Գոմելի շրջանում։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հայտնել էր, որ Ուկրաինան Ռուսաստանի հետ բանակցություններում պահանջում է դադարեցնել ռազմական գործողությունները և ամբողջությամբ դուրս բերել ռուսական զորքերն Ուկրաինայից, այդ թվում՝ Ղրիմից և Դոնբասից։